211652_close_icon

Շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ. այսօր հանձանարարականը իրագործվեց. Էլինար Վարդանյան

views-count481 դիտում article-date 14:52 20-10-2025
Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձանարարականը իրագործվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Եվ սկսվեց քպ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եվ քանի որ միայն քպ-ն կարող է որոշել ով է արդար, ով մեղավոր, և քանի որ նաև արդեն գիտեն, որ Ղուկասյանը կալանավորվելու է, մարդկանց զգուշացնում են՝ «տեսնենք ո՞վ քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային»:

Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ցուցումը, Գյումրու քաղաքապետարանում իրականացվող գործողությունների ցուցադրական բնույթը, քպ-ականների համակարգված հարձակումը վկայում են՝ սա իրավական սոուսով համեմված քաղաքական հաշվեհարդար է: Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ քպ-ն պարտվել է:

Դատաիրավական շոուների անվան տակ ռեպրեսիաները շարունակվում և շարունակվելու են:
Ռեպրեսիաների բաստիոն Հայաստան»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր