Ավտովթար՝ Երևանում. «Land Rover»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել. օպերատիվ են գործել պարեկներն ու «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Լևոն Հախվերդյան ու կրտսեր պարեկ Արթուր Մովսիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր կատարել են վթարված գազախողովակը վերանորոգելու աշխատանքներ։
Վթար հետևանքով գազի արտահոսք տեղի չի ունեցել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։