Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակություններն այսօր կբանակցեն
Հոկտեմբերի 18-ին Դոհայում կկայանա Աֆղանստանի և Պակիստանի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Իսլամական էմիրության (Աֆղանստան) բարձրաստիճան պատվիրակությունը պաշտպանության նախարար Մոհամմադ Յակուբի գլխավորությամբ մեկնել է Դոհա»,-նշել է նա:
Միևնույն ժամանակ, թալիբների ներկայացուցիչը Պակիստանի զինված ուժերին մեղադրել է հոկտեմբերի 18-ի գիշերը խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ:
Մուջահիդի խոսքով՝ այս «սադրիչ» գործողություններից անկախ, Աֆղանստանը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից՝ «իր բանակցային թիմի արժանապատվությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»։