211652_close_icon
views-count1159 դիտում article-date 21:27 16-10-2025

Արամ Ա-ն բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը գրում է․

«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել , որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։
Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալեք։
Արամ կաթողիկոսը պարզապես ցանկանում է ազատել Եկեղեցին նոր հարձակումներից:

Վստահ եմ որ այս փորձերը ցավոք անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»:

Նմանատիպ նյութեր