Պաշտոնատար անձի օրինական ծառայողական պարտականություններին միջամտելու նպատակով սպառնալիքը պետք է ունենա որոշակի արտահայտման ձև և իրականանալու իրական վտանգ պարունակի, ինչը չի եղել. ՔԻՀԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արսեն Ղուկասյանի քաղաքական հետապնդման վերաբերյալ
Ներածություն
Հոկտեմբերի 7-ին մեկ ամսով կալանավորվեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված կամավոր Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ Ա․ Ղուկասյանը, անհայտ կորած այլ անձանց հարազատների հետ ավելի քան 4 տարի պետական մարմիններից պահանջում է քայլեր անել անհետ կորած և բռնի անհետացած իրենց հարազատների ճակատագիրը պարզելու համար։
Այս տարիներին անհետ կորածների հարազատները խաղաղ հավաքների միջոցով մի շարք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների առջև հարցը բարձրաձայնելով նախաձեռնել են հանրային իրազեկման միջոցառումներ, ակնկալելով պետական մարմիններից խնդրի լուծումներ։
Հավաքի համատեքստը Հերթական անգամ Ա․ Ղուկասյանը, պատերազմի ընթացքում անհետ կորած այլ անձանց հարազատների հետ սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի և խորհրդականի հետ հանդիպման ակնկալիքով հավաքվել էին ՊՆ շենքի մոտ։ Հանդիպման մասին նրանց հավաստիացրել էին ՊՆ-ից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին (44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը) առանց ժամ նշելու։ Խախտելով խոստումը՝ հավաքվածներին առաջարկել էին երեք հոգու պատվիրակել ԳՇ պետի փոխարեն մեկ այլ պաշտոնյայի հետ հանդիպման համար։