211652_close_icon

Հայրաքաղաք Գյումրին սիրով և հպարտությամբ շնորհավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանին ծննդյան տոնի առիթով. Վարդան Ղուկասյան

views-count2875 դիտում article-date 16:48 12-10-2025
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը` Երևանի տոնի առիթով.

«Հայրաքաղաք Գյումրին սիրով և հպարտությամբ շնորհավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանին ծննդյան տոնի առիթով։

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին։ Դարերի պատմություն ունեցող այս երկու քաղաքները միշտ եղել են հայության ուժի, ստեղծագործ մտքի և ամուր կամքի խորհրդանիշը։

Հայրաքաղաք Գյումրին միշտ ուրախ է տեսնել մայրաքաղաք Երևանի զարգացումը, նրա նոր շունչը, գեղեցկությունն ու մշակութային բաբախումը։ Թող մեր մայրաքաղաքը միշտ մնա հզոր ու լուսավոր, լինի Հայաստանի առաջընթացի, խաղաղության և համախմբման կենտրոնը։

Սիրելի' երեւանցիներ, թո'ղ ձեր ընտանիքներում լինի սեր ու բարգավաճում, իսկ քաղաքը՝ մշտապես ապրի նոր ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սպասումով»։

 

Նմանատիպ նյութեր