211652_close_icon

Հիմնականում ի՞նչ խնդիրների է բախվում նոր սերունդը. Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը

views-count544 դիտում article-date 21:39 09-10-2025
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։

Հարցազրույցի ընթացքում Մխիթարյանը խոսել է «Ինտերի» երիտասարդ խաղացողների, ինչպես նաև այն ֆուտբոլիստների մասին, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը։

— Որպես ավագ եղբայր՝ ինչ խորհուրդ կտայիք ձեր թիմակիցներ Պիոյին և Բոնիին, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը։

«Ես արդեն անձամբ նրանց ասել եմ, որ լինեն… ավելի եսասեր։ Հարձակվողները պետք է այդպիսին լինեն, քանի որ նրանց գնահատում են իրենց գոլերով։ Նրանք պետք է օգնեն թիմին, ինչպես արդեն անում են, բայց վերջում միայն նրանց գոլերն են կարևոր լինելու։ Ես միշտ նրանց ասում եմ. “Դուք եք, ովքեր պետք է օգնեն մեզ հաղթել”։ Ես կարող եմ օգնել նրանց որոշակի մարտավարական մանրամասներով, բայց նրանցից է կախված՝ աշխատելն ու դա ներդնելը։ Հավատացեք ինձ, նրանք արդեն իսկ ունեն հիանալի ներկա, բայց ապագան ավելի մեծ կլինի, հատկապես այն պատճառով, որ նրանք գիտեն, թե ինչպես խաղալ ցանկացած վայրում»։

— Հիմնականում ի՞նչ խնդիրների է բախվում նոր սերունդը։

«Եթե նայես գիշերային երկնքին, կտեսնես այնքան շատ աստղեր։ Եթե կենտրոնանաս միայն մեկի վրա, չես կարող տեսնել մյուսները։ Նույնը կատարվում է նաև հեռախոսիդ հետ․ եթե միայն դրան նայես, չես կարող տեսնել, թե ինչ է կատարվում շուրջդ։ Ահա թե ինչու ինձ դուր չի գալիս, որ այն շատ է օգտագործվում հանդերձարանում կամ մարզասրահում։ Սա նաև ազդում է խաղի արդյունավետության վրա․ հետո խաղադաշտում դու գլուխդ կախ ես, նայում ես միայն գնդակին և չես տեսնում թիմակիցներիդ։ Սա շատ երեխաների համար հիվանդություն է․ այն շատ ավելի հեռու է գնում, քան ֆուտբոլը»,- ասել է Մխիթարյանը։

Նմանատիպ նյութեր