211652_close_icon
views-count8729 դիտում article-date 18:26 06-07-2015

36-ամյա երիտասարդը Գյումրի քաղաքում փորձում էր «Սամսունգ» խանութ-սրահում դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել, սակայն ոստիկանները նրա «մուրազը թողեցին փորը»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Էդգար Աբրահամյանը դանակով զինված ներս է մտել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Սամսունգ» խանութ-սրահ և դանակի սպառնալիքի տակ աշխատակիցներից պահանջել խանութի ողջ գումարը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատակիցները դիմել են փախուստի և այդ մասին տեղեկացրել ոստիկանության Կումայրիի բաժին և մինչ ավազակային հարձակում կատարողը գումար ման կգար խանութում, ոստիկաններն օպերատիվորեն ժամանում են և կարողանում են նրան վնասազերծել: Դանակն առգրավված է, իսկ նրան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Կումայրիի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր