211652_close_icon

«Մեր կրթական համագործակցությունը տալիս է արդյունք, ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը». ՄԹ դեսպան

views-count343 դիտում article-date 20:17 07-10-2025
ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՄԹ-ի դեսպանությունից:

Քննարկվել է ՄԹ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին Հայաստանում։ British Council Armenia–ն և առաջատար բրիտանական համալսարանները՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL), Լոնդոնի արվեստների համալսարանը (UAL) և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիան, իրականացնում են արդյունավետ բարեփոխումներ դպրոցներում և բուհերում, այդ թվում՝ երաժշտական կրթության ոլորտում։

Դեսպան Քոուլը նշել է իր X էջում․

«Մեր կրթական համագործակցությունը տալիս է արդյունք և ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը»։

Նմանատիպ նյութեր