211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Երևանում. 38-ամյա տղամարդը Փարպեցի փողոցի 10-հարկանի շենքի 6-րդ հարկից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3400 դիտում article-date 15:24 06-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
 
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 

Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվում է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հովհաննես Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցի 11Ա շենքի բակից: 
 
Նշված տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Մուշեղ Խաչատրյանը:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված 10-հարկանի շենքի 6-րդ հարկից Հովհաննես Բ.-ն կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպաություն գործելու նպատակով ցած է նետվել: 
 
Նրան առաջինը նկատել են շենքի բնակիչները և մինչ շտապօգնության ժամանումը բնակիչներն իրենք են օգնություն ցուցաբերել՚: 
 
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր