211652_close_icon

Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել 2025-ի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

views-count637 դիտում article-date 21:40 05-10-2025
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
 
Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լիտվայի հավաքականի նկատմամբ:
 
Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը (1-ին խաղատախտակ) և Արամ Հակոբյանը (4-րդ խաղատախտակ):
 
Կանանց հավաքականը նույնպես 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:
 
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):
 
2-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Նմանատիպ նյութեր