211652_close_icon

Տեխասում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

views-count598 դիտում article-date 22:45 04-10-2025
ԱՄՆ Տեխաս նահանգի Անգլտոն քաղաքի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնում է Բրազորիա շրջանի շերիֆի գրասենյակը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու երեխա՝ 13 և 4 տարեկան, զոհվել են, ևս երկուսը՝ 8 և 9 տարեկան, տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են ծանր վիճակում», – ասվում է շերիֆի գրասենյակի Facebook-ի հայտարարության մեջ։

ABC News-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները ձերբակալել են մի կնոջ՝ կրակոցներին մասնակցելու կասկածանքով։ Միջադեպի հանգամանքները դեռևս քննվում են, բայց տեղի բնակիչների համար անմիջական սպառնալիք չկա։

Նմանատիպ նյութեր