211652_close_icon

Վրաստանի կառավարող կուսակցությունը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր անվերապահ հաղթանակի մասին

views-count277 դիտում article-date 21:43 04-10-2025
Ընտրական շտաբների տվյալներով՝ բոլոր մունիցիպալիտետներում, առանց բացառության, այդ թվում՝ Թբիլիսիում եւ այլ խոշոր քաղաքներում, ընտրողների մասնակցությունը «Վրացական երազանքի» օգտին գերազանցում է 70 տոկոսը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացրել է Վրաստանի առաջին ալիքը։

«Մենք բարձր ենք գնահատում հանրային վստահության այս բարձր մակարդակը եւ եւս մեկ անգամ խոստանում ենք անել ամեն ինչ՝ այս վստահությունն արդարացնելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նա ավելացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները ցույց են տվել ընտրողների բարձր մասնակցություն, ինչի համար շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին։
«ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին արդեն մասնակցել է գրեթե 1.2 միլիոն ընտրող, ինչն ընդհանուր առմամբ համապատասխանում է 2014 եւ 2017թթ. ընտրությունների մասնակցության ցուցանիշներին։ «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ընտրողի, ով արդեն եկել է ընտրատեղամասեր։ Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում քաղաքացիներին ակտիվ լինել։ Յուրաքանչյուր ընտրողի քվեն նպաստում է մեր երկրի եւ յուրաքանչյուր համայնքի խաղաղ եւ կայուն զարգացմանը։

Մենք ուրախ ենք, որ ընտրություններն անցնում են հանգիստ միջավայրում, եւ ընտրողները հնարավորություն ունեն իրենց ընտրությունը կատարելու ցանկացած ճնշումից զերծ միջավայրում։ Մեր նախընտրական շտաբի տվյալներով՝ «Վրացական երազանքը» վստահորեն հաղթում է ինչպես բոլոր համայնքապետերի, այնպես էլ սակրեբուլոյի ընտրություններում։

Ավելին, մեր նախընտրական շտաբի տվյալներով՝ բոլոր մունիցիպալիտետներում, առանց բացառության, այդ թվում՝ Թբիլիսիում եւ այլ խոշոր քաղաքներում, «Վրացական երազանքի» ձայների մասնաբաժինը գերազանցում է 70 տոկոսը։ Մենք խորապես գնահատում ենք հանրության բարձր վստահությունը եւ եւս մեկ անգամ խոստանում ենք անել ամեն ինչ այն արդարացնելու համար»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նմանատիպ նյութեր