211652_close_icon

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում խոշոր հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստերին

views-count418 դիտում article-date 13:44 04-10-2025
Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։

Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Այս հաղթանակով Արոնյանը գրավեց 3-րդ տեղը և ապահովեց մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ
3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան

Նմանատիպ նյութեր