211652_close_icon

Անհամբեր սպասում ենք հաջորդ ԵՔՀ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելուն. Արարատ Միրզոյան

views-count532 դիտում article-date 21:37 02-10-2025
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սոցիալական ցանցերում իր գոհունակությունն է հայտնել Կոպենհագենում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին իր մասնակցության կապակցությամբ։

«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոպենհագենում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովին. երկկողմ պարտավորություններ և ակտիվ ներգրավվածություն՝ ուղղված Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը։ Մենք բարձր ենք գնահատում այս հարթակը և անհամբեր սպասում ենք 2026 թվականի մայիսին հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելուն»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։

Նմանատիպ նյութեր