Սահմանադրական կարգի տապալման և 10 զոհերի գործերը միացվել են, «Մարտի 1»-ի գործով նոր փաստաթղթեր կան. ՀՔԾ պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախաքննության գաղտնիությունը հանվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե նախաքննության գաղտնիքը հանվի, հանրությունն ամբողջական տեղեկատվություն կստանա:
«Նման ընթացակարգ գոյություն չունի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը ամբողջ ծավալով բացահայտվի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի: Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք»,- նշեց Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետի խոսքով՝ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է: Ըստ նրա՝ նման պահանջներ բավարարելը իրատեսական չէ:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/30/Sasun-khachatryan/2777826]այստեղ[/url]