ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Բազայի բացումը կարևոր փուլ է Հայաստանում «Wizz Air» ընկերության ռազմավարական զարգացման գործում և հնարավորություն է՝ հոկտեմբերից ընդլայնել իր չվերթների աշխարհագրությունը՝ ավելացնելով ութ նոր ուղղություններ դեպի եվրոպական երկրներ։
Նախարար Գևորգ Պապոյանն իր խոսքում նշել է, որ «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացումը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի համար․ այն ոչ միայն լրացուցիչ քայլ է մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար, այլ նաև հնարավորություն նոր ներդրումների ներգրավման, ավիացիոն շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդման և ոլորտի զարգացման համար։
Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ ավիաընկերության բազայի ստեղծումը կարևոր է նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։
«Զբոսաշրջությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, մեր ռազմավարական նպատակն է առաջիկա տարիներին ապահովել զբոսաշրջիկների հոսքի աճ՝ գերազանցելով 3 միլիոնի սահմանը, և դրա համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, այդ թվում՝ նաև՝ զբոսաշրջային տրանսպորատային ծառայություններ մատուցող ընկերություններ»։
Միջոցառմանը ներկա են եղել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին, Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, հյուրեր։