Խարդախության դեպք՝ Երևանում․ 53-ամյա կինը սոցիալական կայքից վերցրած համարով զանգահարել և փորձել է դրամի վերածել իր 30 հազար ԱՄՆ դոլար գումարը, սակայն այն հափշտակել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են 30 հազար ԱՄՆ դոլար գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 53-ամյա Աղավնի Գ․-ն հայտնել է, որ նույն օրը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Rate Pro» էջով նկատել է շահավետ տարադրամի փոխանակման կետի գովազդ, որից հետո «Վոթսափ» հավելվածով կապնվել է նշված էջի օգտատեր ներկայացած Դավիթի հետ, ում հետ պայամանավորվել է Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երևան Սիթիում» փոխանակել 30 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ փոխարինել ՀՀ դրամով, որից հետո ժամը 19։10-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնում Դավիթի հրահանգով գումարը փոխանցել է «ԻՔՍ» համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով էլ իր հերթին այն փոխանցել է մեկ ուրիշ անձի և այդ եղանակով Դավիթը խաբեությամբ իրենից հափշտակել է 30 հազար ԱՄՆ դոլարը։
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ԻՔՍ» համարանիշի ավտոմեքենայի վարորդ է հանդիսանում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Հարություն Ս․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի տվյալները պարզելու, նրան և հափշտակած գումարը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։