211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վերջինը կողաշրջվել է․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1450 դիտում article-date 10:20 28-09-2025
Սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են 76-ամյա Խաչատուր Գ․-ի վարած «Opel» մակնիշի և 58-ամյա Տիգրան Կ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Թովմասյանը և Սամվել Պետրոսյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր