211652_close_icon

Վրաստանը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու համար

views-count349 դիտում article-date 12:40 27-09-2025
Հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները նախատեսում են դատական ​​հայց ներկայացնել երկրի Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հայացքներն ու քաղաքականությունը կիսող այլ քաղաքական խմբավորումները։  Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք, հավանաբար, համապատասխան հայց կներկայացնենք հոկտեմբերին՝ հակասահմանադրական ճանաչելու համար «Ազգային շարժում» կոլեկտիվ կազմող բոլոր կուսակցություններին։

Սա ժողովրդավարական գործընթաց է, և հայցը անպայման կներկայացվի Սահմանադրական դատարան», - ասաց Կոբախիձեն։

Նմանատիպ նյութեր