Արմավիրի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը. «Արմավիր քաղաքատեղի պատմական բնակավայրի» տարածքից հայտնաբերված մշակութային առանձնակի արժեք ունեցող կավե կուժը տարիներ անց հայտնաբերվեց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Արսեն Դ.-ն Արմավիրի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Արմավիր քաղաքատեղի պատմական բնակավայրի» տարածքից պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա է գտել և տվել մեկ այլ քաղաքացու։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի ոստիկանները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և Արսեն Դ.-ն այն տվել է Արմավիր մարզի բնակիչ 47-ամյա Հովհաննես Մ.-ին, ով այն տեղափոխել է իր տուն և ապօրինի տիրացել դրան։
Արմավիրի ոստիկանների կատարած աշխատանքի արդյունքում ժամը 18:00-ին նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արսեն Դ.-ն խոստովանել է, որ 2018թ․-ին Արմավիրի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Արմավիր քաղաքատեղի պատմական բնակավայրի» տարածքում փոս փորելու ժամանակ գտել և Հովհաննես Մ.-ին է տվել պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող թվով 1 կավե կուժ, ով էլ այն տեղափոխել է իր տուն՝ ապօրինի տիրանալով դրան։
Կարճ ժամանակ անց արդեն Հովհաննես Մ.-ն կավե կուժը ներկայացրել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Դեպքի փաստով Արմավիրի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։