Ավտովթար և մահվան ելքով վրաերթ Երևանի Կոմիտասի պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, ստորգետնյա անցման հարևանությամբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո տեղի է ունեցել մեկ այլ ավտոմեքենայի հետ բախում, իսկ վրաերթից հետո մեկ այլ ավտոմեքենա, ըստ տեղեկությունների, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և մահացածի ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված, բախված Nissan, Toyota և Audi մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերը։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում մի քանի անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ վրաերթ մահվան ելքով, մինչդեռ այդ հատվածում կա ստորգետնյա անցում, իսկ որոշ հետիոտներ չեն անցնում ստորգետնյա անցումով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, ում առաջին օգնություն է ցուցաբերել այդ պահին նշված վայրող անցնող Երևան քաղաքի Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։