211652_close_icon

Երևանն ու Նիսն ընդլայնում են գործակցության շրջանակը

views-count595 դիտում article-date 22:46 23-09-2025
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեր Ֆիորիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Կարևորելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ այդ համատեքստում առանցքային դեր ունի նաև Երևան-Նիս գործակցությունը:

Երկու քաղաքները փոխգործակցության ծրագրեր են իրականացնում առողջապահության ու բնապահպանության ոլորտներում:

Կողմերը փաստել են, որ այսպիսի նախաձեռնությունները մեծապես նպաստում են մասնագիտական զարգացմանը, նորարարական լուծումների ուսումնասիրմանն ու փորձի փոխանակմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր