1023 դիտում
15:54 28-06-2022
Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը. հանդիսավոր արարողություն` Բորելի այգում
Երևան-Մարսել բարեկամության և համագործակցության համաձայնագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի:
Կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետը հանդես է եկել ելույթով: Շնորհակալություն հայտնելով հրավերի և Երևան-Մարսել գործակցության 30-ամյակը տոնելու համար՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ երկուստեք հարաբերությունների ողջ ընթացքը նշանավորվել է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե այլ բնագավառներում:
«Ինձ համար մեծ պատիվ է այս օրը լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել մեր հաջողված համագործակցության 30-րդ տարեդարձը:
Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, այդ թվում նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում՝ ի շահ մեր երկու բարեկամ քաղաքների բնակիչների: Համաճարակային և պատերազմական շրջանում, երբ դժվար ժամանկաշրջան էր մեզ բոլորիս համար, Մարսել քաղաքը Երևանի կողքին էր: Մարսելից մեծածավալ և խիստ անհրաժեշտ մարդասիրական բժշկական օգնություն ուղարկվեց Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին, որի համար շնորհակալություն ենք հայտնում: Շնորհակալություն եմ հայտնում նաև Մարսել քաղաքի կողմից քաղաքային խորհրդի նիստին ներկայացված Արցախի անկախության ճանաչման բանաձևի համար: Բազմիցս նշվել է և ես ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել, որ Ֆրանսիական քաղաքներից Մարսելն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում. այն ֆրանսիական առաջին քաղաքն էր, որ ընդունեց Մեծ Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին` նրանց համար դառնալով երկրորդ Հայրենիք»,- իր ելույթում նշել է Երևանի քաղաքապետը:
Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ կապերն էլ ավելի ամրապնդելն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար և համոզմունք հայտնել, որ առաջիկա տարիներին գործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ:
«Քաղաքապետի հետ մենք շատ հաճախ ենք արծարծում այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանին և, մասնավորապես, Երևանին, և այդ մոտեցումն ու ընկալումը արդեն իսկ արտացոլում են, թե որքան ենք մենք հետամուտ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում և որքանով է Երևանը մեր սրտում: Ակնհայտ է, որ այս գործակցությունը պետք է լինի շատ երկարատև, և, վստահ եմ, որ հաջորդ հանդիպումը կլինի Երևանում, երբ ես Մարսելի քաղաքապետի հետ կայցելեմ Երևան»,- նշել է Յանիք Օանիսյանը:
Երևանի քաղաքապետը զրուցել է նաև միջոցառմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական այժմյան բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի և, մասնավորապես, Մարսելի հայ համայնքի ներդրումը:
Կից՝ տեսանյութի հղումը.
https://www.facebook.com/watch/?v=3094207900890821

Նմանատիպ նյութեր
967 դիտում
19:09 21-02-2023
Երևանն ու Չինաստանի Ցինդաո քաղաքը կընդլայնեն գործակցության շրջանակը
2868 դիտում
23:23 28-04-2016
Պետությունը ընդլայնում է պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը
3664 դիտում
11:26 16-01-2018
ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան