Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ին ու նրա 3 ընկերներին կյանքից զրկելու գործը քննող դատավորը արդյո՞ք ցանկանում է, որ հանրությունը չհավատա աչքի տեսածին, ինչն արձանագրվել է տեսախցիկների կողմից. ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
2021 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանը ցնցած հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի եւ նրա ընկերների սպանությունից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com կայքի ձեռքում հայտնվեցին սպանության վայրի տեսագրությունները, որոնք պարզում էին եղելությունը։ Մեր կայքում հրապարկելուց հետո այն տարածեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, որոնք մինչեւ հիմա էլ հասանելի են համացանցում։
Բայց տարօրինակ բան է կատարվել Տույի սպանության շարունակվող դատաքննության ժամանակ։
Հանկարծ դատավոր Մ. Շահվերդյանը որոշել է, որ դրանք չեն կարող իրեղեն ապացույց լինել եւ քննության նյութ չեն կարող դառնալ։
Տեսագրությունները, որոնք հրապարակված են, փաստորեն, ըստ դատավորի չպետք է դիտվեն, ուսումնասիրվեն անհայտ ու տարօրինակ պատճառով։
Այնինչ SHAMSHYAN.com կայքում այս տարիներին հրապարկված բազում տեսանյութերի միջոցով մարդիկ դատարաններում իրենց շահերն են պաշտպանել ու շատ հաճախ արդարացման կամ մեղադրական դատավճիռներ կարդացվել են հիմք ընդունելով մեր խմբագրության տրամադրած տեսանյութերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023թ․ մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի նստավայրում շարունակվել է 2021թ-ի նեյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։
Երբ մեկնարկում էր դատական առաջին նիստը, շատերը կարծում էին, որ դատական կարգադրիչներին ծանր ու պատասխանատու աշխատանք էր սպասվում, քանի որ հնարավոր էր դատարանի բակում ու դահլիճում տեղի ունենային լուրջ միջադեպեր:
Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետ Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղեկալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ, դատական կարգադրիչները ապացուցել էին, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ էր, ու ոչ ոք չէր կարող թելադրել կարգադրիչներին:
Դատական նիստին ներկա գտնվողները կարգադրիչների կողմից մանրակրկիտ զննվում էին հատուկ մետաղորսիչ սարքով, ինչը ապացույցն էր այն բանի, որ կարգադրիչների ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կարելի էր ասել, որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարող շրջանցել կարգադիչներին:
Դատական նիստից առաջ հայտնի էր դարձել, որ դատավոր Մանվել Շահվերդյանը դեռ դատական առաջին նիստի ժամանակ բավարարել էր տուժող և մեղադրվող կողմերի փաստաբանների միջնորդությունները, արգելել ԶԼՄ-ներին ներկայությունը դատական նիստերին: Ամբողջությամբ կարելի էր դատարանին ասել, «աշխարհ կանգնիր, իջնող կա»:
Դատական նիստից առաջ սպանության կասկածանքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, ով ժամանակին պաշտպանել էր նաև բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, ով այն ժամանակ պայքարում էր դատավորների դեմ, որ դատական նիստերը պարտադիր պետք է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն, որ դատարանները չպետք է խոչընդոտեն լրագրողների աշխատանքին, դատական նիստից առաջ դիմել էր դատավորին, որ դատական նիստը չպետք է սկսի այնքան ժամանակ, ամբաստանյալներին չպետք է բերեն դատարանի դալիճ այնքան ժամանակ, մինչև լրագրողները չդադարեցնեն լուսա-տեսանկարահանման աշխատանքները: Լրիվ աբսուրդի թատրոն:
Ժամանակին նման հուռի երևույթի դեմ պայքարող հայտնի փաստաբանը այլ դիրքորոշում էր ցուցաբերել այն դեպքում, երբ տեղի ունեցածը համարվում էր Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց հանցագործություններից, ու հանրությունը պետք է պատշաճ տեղեկանար նաև դատական պրոցեսի ընթացքից: Դատավոր Մ. Շահվերդյանն էլ, առանց դասատական նիստը սկսելու, բավարարել էր փաստաբանի խնդրանքը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դատավորը հիմնական մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացրել էր տնային կալանքի որոշում, ով 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ դատարանն էլ պատճառաբանել էր, որ նա երեխա է ունեցել: Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարել, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվել:
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։