211652_close_icon

Բոլոր պետական մարմիններին իրենց անշարժ գույքերը կտրվեն վարձակալությամբ. ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

views-count721 դիտում article-date 19:14 11-09-2025
Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքների նախագծերի փաթեթ, որով սահմանվում է, որ բոլոր պետական մարմինները, կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալության հիմունքներով ստանալու պայմանով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 26 դեմ, 7 ձեռնպահ ձայներ:

Սահմանվել է ժամկետ, որ մինչև 2027թ. ավարտ բոլոր պետական մարմինները, պետական կազմակերպությունները պետք է հետ վերադարձնեն իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալական պայմանագրերի տեսքով վերակնքելու պայմանով: 

Ըստ կառավարության՝ այս բարեփոխումն ապահովելու է բյուջետային ծախսերի մեծ թափանցիկություն, գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացում:

Նմանատիպ նյութեր