Առուշ Առուշանյանի անշարժ գույքերը «չեն կարող գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող». դատարանը վարույթ է առանձնացրել. Hetq.am
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանն անշարժ գույքերի մասով արագացված դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու որոշում է կայացրել: Սակայն, դատախազության՝ դրամային պահանջների մասով, գործից վարույթ է առանձնացրել՝ քննելու նպատակով: Այս մասին գրում է Հետքը:
2024թ. հունվարից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումը՝ Առուշ Առուշանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Պահանջվում է բռնագանձել
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

- Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/2 բնակելի տունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 28.000.000 դրամ,
- Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2 արտադրամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 39.750.000 դրամ,
- Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2/1 հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 7.000.000 դրամ,
- Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 16,81 տոկոսը՝ 1.613.760 դրամ,
- 253.583.891 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
- 370.077.000 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: