211652_close_icon

Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև կա համագործակցության ամուր հիմք՝ նոր նախաձեռնությունների համար. ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին

views-count187 դիտում article-date 14:34 10-09-2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ-ի կողմից Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

ԵԽ նախագահը նույնպես շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ պատրաստակամության և բազմաբնույթ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների կարողությունների զարգացման ծրագրերը, անդրադարձ է կատարվել համագործակցության խորացման ուղղություններին, մասնավորապես՝ կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման, երեխաների և անչափահասների պաշտպանութան համակարգի կատարելագործման, Քննչական կոմիտեում նորանոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:

Կողմերն արձանագրել են, որ Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև կա համագործակցության ամուր հիմք՝ նոր նախաձեռնությունների համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման ուղղությամբ համատեղ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:

 

Նմանատիպ նյութեր