211652_close_icon

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր քվեարկելու է վարչապետի վստահության հարցով

views-count415 դիտում article-date 13:58 08-09-2025
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի վստահության քվեարկությունը, որը նախաձեռնել է ինքը՝ վարչապետը, տեղի կունենա երկուշաբթի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում։

Բայրուն օգոստոսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության վստահության հարցի վերաբերյալ քվեարկության մասին: Դրա նպատակն է մանդատ ստանալ ոչ պոպուլյար տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք նախատեսում են կոշտ խնայողություններ՝ պետական բյուջեի պակասուրդը նվազեցնելու նպատակով։

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է պարզաբանել քաղաքական ուժերի վերաբերմունքը իր տնտեսական կուրսի նկատմամբ։ Անվստահության քվեարկության դեպքում կառավարությունը հրաժարական կտա։

Ըստ Ouest-France պարբերականի՝ նման քվեն որոշվում է պարզ մեծամասնությամբ։ Միակ ինտրիգն այն է, թե արդյոք նախագահ Էմանուել Մակրոնը քվեարկության արդյունքով կլուծարի՞ Ազգային ժողովը։ Շատ առաջատար քաղաքական գործիչներ ասում են, որ լուծարումը անխուսափելի է, իսկ ընդդիմադիր ուժերը պնդում են լուծարումը:

Նմանատիպ նյութեր