211652_close_icon
views-count2995 դիտում article-date 16:48 14-05-2021

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի խորհուրդը որոշել է այսօր՝ ժամը 18.00-ին, արտահերթ նիստ գումարել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքը։

«Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- նշվում է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր