211652_close_icon

Այսօր Երկրի բնակիչներն ականատես կլինեն Լուսնի լրիվ խավարման. խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 19:28-ին

views-count3610 դիտում article-date 16:07 07-09-2025
Սեպտեմբերի 7-8-ի գիշերը Երկրի բնակիչներն ականատես կլինեն Լուսնի լրիվ խավարման։ Այն տեսանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերից։ Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։

Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 19:28-ին։

Լուսինն ամբողջությամբ կծածկվի Երկրի ստվերով 21:30-ին և խավարումն իր գագաթնակետին կհասնի 22:11-ին։

Այն ամբողջությամբ կավարտվի սեպտեմբերի 8-ին, ժամը 00:55-ին։

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են այնպես, որ Լուսինն ամբողջությամբ հայտնվում է Երկրի ամենամութ ստվերում՝ ամբրայում։ Այդ ժամանակ Արեգակի լույսն անցնում է Երկրի մթնոլորտի առավել հաստ շերտերով և, հասնելով Լուսինին, վերջինիս հաղորդում է կարմրա-նարնջագույն երանգ։

 

Նմանատիպ նյութեր