211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Պարույր Սևակ գյուղում հրդեհ է բռնկվել շինարարների հանգստի համար նախատեսված տնակում․ օպերատիվ են գործել հրշեջները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3280 դիտում article-date 10:09 31-08-2025
Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղում տնակ է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել  է Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են շինարարների հանգստի համար նախատեսված տնակի ներսում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արթուր Կոծինյանի, Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ստեփանյանը և կրտսեր պարեկ Գարիկ Սարգսյանը։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝  օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր