ԵԱՏՄ ընդհանուր տարածքում արտատարածքային միջանցքի առաջարկ նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունն ապաշրջափակելու կոնտեքստում Ռուսաստանն արտատարածքային միջանցքի գաղափար չի առաջարկել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցում Զախարովան նշել է, որ Վաշինգտոնյան հուշագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը հիմնարար է և համաձայնեցվել է դեռ երկու տարի առաջ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ:
Նրա խոսքով՝ այդ ժամանակ հաջողվել է կոնկրետ համաձայնություններ ձեռք բերել Սյունիքի երկաթուղային փոխադրումների վերաբերյալ, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային վերահսկողության համակարգերի օգտագործմամբ:
Ըստ ռուս դիվանագետի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝ արտատարածքային ռեժիմը ռուս-հայկական համատեքստում նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել:
Զախարովան անդրադարձել է նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին Հայաստանի տարածքում «Թրամփի երթուղի» նախագծի վերաբերյալ։
«Ռուսաստանյան կողմը մանրամասների մասին, որոնք վերաբերում են «Թրամփի երթուղուն», տեղեկացված չէ, սակայն հասկանալի է, որ բեռների և ուղևորների փոխադրության, երթևեկության անվտանգության հետ կապված մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն»,-
ընդգծել է Զախարովան։