1729 դիտում
15:15 20-07-2020
Պետք է ոչ թե պախկվել մեր զինվորականների մեջքի հետևոմ, այլ մեր աշխատանքով թեթևացնել իրենց բեռը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ բարձրաձայնեցի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հակահայկական հայտարարության մասին, շեշտելով արտաքին ճակատում դիվանագիտական պատշաճ աշխատանքով մեր բանակի ռազմական հաջողություններն ամրամնդելու անհրաժեշտությունը:
Այսօր մեր ԱԳՆ-ի կողմից աշխատանքի հստակ ծրագիր և ուղղություններ շեշտադրելու փոխարեն հնչել է հայտարարություն, որ իր ոճով ավելի հարիր կլիներ մեր օրերի իշխանական ինքնահավան և դատարկամիտ պատգամավորներին, քան երկրի արտաքին գերատեսչությանը:
Իհարկե, ցանկացած պահի ցանկացած տհաճ հայտարարություն կարելի է անվանել թղթի կտոր և առ ոչինիչ հայտարարել:
Սակայն այս կերպ արդյո՞ք փարատվում են անհանգստությունները, լուծվում արտաքին խնդիրները, վերանում մարտահրավերները և աշխատելու պարտավորությունները:
Իհարկե, ոչ:
Հարցեր, որոնք պետք է առաջանային ԱԳՆ-ի մոտ այս կապակցությամբ:
1. Չմիավորված պետությունների շարժման անդամ 120 պետություններից մի քանիսի հետ մենք ունենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ՝ Իրան, Լիբանան, Հնդկաստան, Բելառուս, Եգիպտոս: Արդյո՞ք տարվել է աշխատանք իրենց հետ՝ կանխելու նման միակողմանի հայտարարությունները:
2. Արդյո՞ք նման աշխատանք հիմա կտարվի, թե՞ կասենք "թղթի կտոր" ու կանցի կգնա:
3. Հայաստանը այդ կազմակերպության դիտորդ անդամ է: Արդյո՞ք պատրաստվում ենք բարձրաձայնել այս հարցը տվյալ կազմակերպույթունում:
4. Արդյո՞ք պատրաստվում ենք դեմարշ անել և լքել այդ կառույցը, եթե մեր ձայնլը լսելի չի դառնալու այդտեղ:
5. Արդո՞ք քայլեր ձեռնարկելու ենք կանխելու ադրբեջանական լոբիստների հետագա գործողությունները այդ կառույցում:
Երբ բանակը պահում է մեր սահմանները, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր պետական շահերը: Պետք է ոչ թե պախկվել մեր զինվորականների մեջքի հետևոմ, այլ մեր աշխատանքով թեթևացնել իրենց բեռը: Սա է արտաքին գերատեսչության թիվ մեկ խնդիրը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
21:18 16-11-2024
Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում․ Արմեն Աշոտյան
2137 դիտում
14:20 11-11-2020
«Մեզ դավաճանել են, մեզանից թաքուն ստորագրել ու փախել պախկվել են». Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը