211652_close_icon

2020 թվականի նոյեմբերին և նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում մենք ունեինք «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով վերցնելու հնարավորություն. Ալիև

views-count1183 դիտում article-date 13:29 27-08-2025
Որոշ ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից իբր պատրաստվող Զանգեզուրի օկուպացիայի մասին։ Այն մասին, թե իբր Ադրբեջանը ծրագրում է փակել իրանա-հայկական սահմանը։ Դա բացարձակ սուտ էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում։

«Մենք նման մտադրություն չունեինք։ Կրկին, եթե մենք ցանկանայինք դա անել, մենք դա կանեինք 2020 թվականի նոյեմբերին: Եվ դա շատ հեշտ կլիներ: Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելը դժվար չէր ։ Ի վերջո, երթուղու երկարությունը ընդամենը 40 կիլոմետր է:

Ռազմական տեսանկյունից դա շատ ժամանակ չէր պահանջի։ Պարզապես պետք է գնալ երկու կողմերից՝ Նախիջևանից և Ադրբեջանի հիմնական մասից, և վերցնել այն»,-ասել է Ալիևը:

Մենք դա չարեցինք, քանի որ մենք ագրեսոր չենք։ Ուստի, այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ բոլոր այն լուրերը, թե մենք ծրագրել ենք փակել հայ-իրանական սահմանը, բացարձակապես անհիմն են։ Բոլորը դա գիտեն։ Ի դեպ, այս հինգ տարիների ընթացքում, երբ Հայաստանը «արգելափակել էր «Զանգեզուրի միջանցքի» բացումը», մենք Իրանի կառավարության հետ, կրկին միջկառավարական մակարդակով, պայմանավորվեցինք Իրանի տարածքով շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին»,-ավելացրել է Ալիևը:
 

Նմանատիպ նյութեր