211652_close_icon

ՀՀ-ում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հաստատել ազգային -պետական իշխանություն ունենալու եւ «Հյուսիս-Հարավ» ռազմավարական ուղղությունը զարգացման դեպքում․ Էդուարդ Շարմազանով

views-count469 դիտում article-date 11:50 24-08-2025
Aravot.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

 «ՀՀ-ն իր անվտանգային ապագան նախ եւ առաջ պետք է կապի «Հյուսիս-Հարավ» / Մոսկվա -Երեւան- Թեհրան/ ուղղության հետ։ Փաշինյանական ավանտյուրայի մասին շատ է խոսվել։ Խոսել են թե՛ փորաձագետները, թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ պետական այրերը։

Բոլոր լուրջ վերլուծությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ՀՀ-ն մոտեցնում է ոչ թե խաղաղության, այլ՝ քաոսի։ Նրա չհաշվարկված ու թրքահպատակ քայլերը կարող են նույնիսկ հանգեցնել Հարավային Կովկասում առճակատման ռեգիոնալ ու ոչ միայն ռեգիոնալ պետությունների միջեւ։

Փաստացի հրաժարվելով Հյուսիս-հարավ նախագծից՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է իբր «միջին միջանցք», իսկ իրականում Հարավային Կովկասում՝ «թուրանական միջանցք» նախագծի մաս»։
 

Նմանատիպ նյութեր