211652_close_icon

ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

views-count889 դիտում article-date 19:23 22-08-2025
Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։

«Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով:

Վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, եւ զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն եւ չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար:

Հիմք ընդունելով այդ տեղեկությունը եւ կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»:

Այս որոշումն ընդունելու և «Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր