Արտակարգ դեպք՝ Երևանում․ դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդիկ հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության է դիմել դիմել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 21-ամյա Ստեփան Պ․-ն՝ «որովայնի ձախ կեսի և աջ ուսահոդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ով հայտնել է, որ չի հիշում դեպքը որտեղ է տեղի ունեցել և 43-ամյա Աբել Բ․-ն՝ «որովայնի ձախ կողային շրջանի և կրծքավանդակի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնոմ փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։