211652_close_icon
views-count892 դիտում article-date 23:00 20-08-2025

ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը․ ԲՏԱ նախարար

Այսօր ընդունել եմ «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։ Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը:

Նմանատիպ նյութեր