Անաստաս Իսրայելյան. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին»
«Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին՝ դա նա ներկայացնելով այնպես, որ մեզ համար խաղաղություն է»,- Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձի մասին «Հայելի» ակումբում այսպես խոսեց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը:
«Արցախի հետ կապված հարցը ամեն ձեւի մեջբերելով՝ ինքը կրկնապատկեց ի սկզբանե իր դավաճանական մոտեցումները՝ հայտարարելով, որ իր համար Արցախի հարցը միշտ եղել է կռվի, թշնամանքի թեմա: Ու մենք այսօր ունենք շատ լուրջ խնդիրներ՝ կապված այս տարածաշրջանում հայ լինելու, հայ ապրելու հետ: Արցախցիների իրավունքների հարցը ամեն կերպ, մեր պայքարների բոլոր ուղղություններով միշտ պահելու ենք առաջնային: Արցախի հարցը փակված չի: Արցախի հարցը փակել փորձում են, ցավոք սրտի, ներկա իշխանության մի խումբ ղեկավարները՝ ապահովելու համար իրենց անվտանգությունը, բարելավելու իրենց կյանքը: Եվ այդ նպատակով փորձում են մեր ժողովրդին, հանրությանը մանիպուլացնել՝ լավ ապրել, խաղաղ ապրել խոստանալով: Բայց մենք ունենք ցավալի իրականություն, ցավալի աղետներ, ինչին հասցրել է այս իշխանությունը՝ էլի ժողովրդի մեջ սուտ հույս ու հավատ մտցնելով:
Ես երեկվա նրա ելույթի մեջ վատ բաներ եմ նկատել: Ասում է. ժողովուրդ, դուք պարտված եք, քանի անգամ էլ հաղթեք, վերջում պարտվելու եք: Ասում է՝ բա եթե դուք դրան համաձայն չեք, ինչո՞ւ հեղափոխություն չարեցիք, եթե չարեցիք, ուրեմն համաձայն եք, որ մենք թույլ ազգ ենք, թասիբ, նամուս չունենք, թշնամուն դիմադրելու արժանապատվություն չունենք: Հետեւաբար, դուք արժանի եք նրան, ինչ ես ձեզ այսօր ներկայացնում եմ: Ես նրա ելույթի մեջ դա եմ տեսել:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: