211652_close_icon

Այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ․ եթե ոչ, ապա Ուկրաինային տրվող աջակցությունը դադարեցվում է․ Թրամփ

views-count877 դիտում article-date 22:35 18-08-2025
Այսօր Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ։  Նա նաև նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման վերջնարդյունքը պետք է լինի ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցումը, այլ երկարատև խաղաղության հաստատումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ուկրաինային շատ լավ պաշտպանություն տրամադրել խաղաղ կարգավորման շրջանակում։ ️

Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը խնդիրներ ունի ամերիկյան զենք գնելու հարցում։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության համար կվճարի ՆԱՏՕ-ն։  ️

Հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ։ Եթե ոչ, ապա Ուկրաինային տրվող աջակցությունը կդադարեցվի։

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը լավ կընթանա։ Նա նաև հայտարարել է՝ ուկրաինական հակամարտության ավարտի ողջամիտ հնարավորություն կա։

Նմանատիպ նյութեր