211652_close_icon

Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի սաները Գուգարքում նախապատրաստվում են Երևանում կայանալիք Միքս Ֆայթի սիրողական մրցաշարին

views-count1069 դիտում article-date 13:39 18-08-2025
Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի Ring Armenia և Armenian Power ակումբների սաները սկսել են ուսումնամարզական հավաքը Գուգարքում՝ նախապատրաստվելով սեպտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Միքս Ֆայթ սիրողական մրցաշարին։ Հավաքը մեկնարկել է օգոստոսի 16-ին։
 
Մարզումներն անցկացնում են Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Հրաչ Ազիզյանը և մարզիչ Էրիկ Օհանյանը։
 
Հավաքին մասնակցում է շուրջ 70 մարզիկ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Դինամո մարզահամալիրում կկայանա MIX FIGHT 58 մրցաշարը, իսկ սեպտեմբեի 14-ին կկայանա MIX FIGHT սիրողական մրցաշարը։
 

Նմանատիպ նյութեր