55079 դիտում
18:36 29-01-2019
Կողոպուտ Երևանում. երիտասարդը մտել է «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու քրեական հետախուզության բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի երիտասարդ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 7 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 39 մասնաճյուղ է մտել և աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար:
Ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել «Հայփոստ»-ից:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կողոպուտ կատարելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր դեպքի վայրի զննություն են կատարում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+