211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգին

views-count2182 դիտում article-date 15:35 09-08-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից վերահաստատում եմ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մեր պատրաստակամությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք խորացնել և ամրապնդել Հայաստանի և Սինգապուրի միջև միջպետական հարաբերությունները՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Նմանատիպ նյութեր