211652_close_icon

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

views-count607 դիտում article-date 22:00 05-08-2025
Ռումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։
«Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։
Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և պետական գործիչ է։ Նա իր կարիերան սկսել է 1950-ական թվականներին, սակայն 1971 թվականին Չաուշեսկուի կողմից հեռացվել է երկրի բարձրագույն ղեկավարությունից։ 1989 թվականի դեկտեմբերին նա դարձել է Ռումինիայում ծավալված բողոքի շարժման առաջնորդը, որը հանգեցրել է Չաուշեսկուի բռնապետական ռեժիմի տապալմանը։

Նմանատիպ նյութեր