211652_close_icon

Թրամփ առաջիկա 24 ժամում կարող է զգալիորեն բարձրացնել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը

views-count403 դիտում article-date 18:45 05-08-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերն առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն բարձրացնել այն պատճառով, որ Նյու Դելին ռուսական նավթ է գնում։

Այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում:

«Մենք պայմանավորվել ենք 25% մաքսատուրքերի շուրջ, բայց ես կարծում եմ, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն կբարձրացնեմ մաքսատուրքերը, որովհետև նրանք ռուսական նավթ են գնում»,- հայտարարել է նա։

Թրամփը կրկին ենթադրել է, որ եթե նավթի գները շարունակեն նվազել, ապա դա կարող է Ռուսաստանին դրդել ակտիվացնել Ուկրաինայի շուրջ բանակցությունները։
 

Նմանատիպ նյութեր