Մյուս անգամ, եթե ես բոդի հագնեմ, խնդրում եմ, էլ չասեք՝ էս աղջիկը ինչ ա հագել. Իվետա Մուկուչյան
Իվետա Մուկուչյանն անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի երեւանյան շքեղ համերգին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ ես մեկ անգամ խոսել է բացման շոուին չմասնակցելու մասին ու շնորհակալություն հայտնել իր հայրենակիցներին ջերմ մեկնաբանությունների համար։ Իվետան Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել։
«Երեկվանից, կարծես, մեծ աղմուկ է բարձրացրել մեր երկում Ջենիֆեր Լոպեսի համերգը․ ես նրան բեմում տեսա երկրորդ անգամ, եւ ինչպես 8 տարի առաջ, նաեւ հիմա՝ արտակարգ ելույթ էր։ Չմոռանանք Ջենիֆեր Լոպեսը 57 տարեկան է․․․ Ինչ կապված է բացման հետ, ես բացարձակ չեմ նեղվում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպչական թիմին, բոլորին, ովքեր կապ ունեին այս իրադարձության հետ․ նրանք, ուղղակի, սրտացավ պայքարել են եւ շատ պրոֆեսիոնալ են վարվել, իրոք, ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր արված ընկերության, Հայաստանի կողմից»։
Երգչուհին նաեւ շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված ջերմ մեկնաբանությունների համար։
«Շնորհակալ եմ այն կարծիքների համար, որ ասում եք՝ ես ձերն եմ․ այո, ես ձերն եմ։ Եթե չլիներ հայ ժողովուրդը, ես չէի գա Հայաստան եւ չէի մնա այստեղ»։
Տեսաշարի վերջում Իվետան կատակել է․ «Բոլորս երեկ տեսանք 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսի հագուստները՝ բոլորը տեսան, ընդունեցին, սիրեցին, հիացան․ մյուս անգամ, եթե ես բոդի հագնեմ, խնդրում եմ, էլ չասեք՝ էս աղջիկը ինչ ա հագել։ Խնդրում եմ՝ չջղայնանաք, երբ ես հագնեմ բոդի»,-ժպիտով հավելել է երգչուհին։