211652_close_icon

Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count685 դիտում article-date 15:15 04-08-2025
Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

«Բացի Երևանից,  շրջանների մեծ մասում ունենք բնակչության անկում, նաև չունենք երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ: Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի: Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի, ընտրվում է  ռեգիոնը և այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է  արդյունաբերական զարգացման ծրագիր։ Սկսելու ենք Վանաձորից»,-ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով, վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։

«Սովետական միության փլուզումից հետո մեր արյդունաբերական պոտենցիալը ոչնչացվել է, իսկ վերջին տարիներին մենք ոչ թե փորձել ենք դա վերականգնել, այլ ինչ-որ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով ապահովել մարդկանց զբաղվածությունը։ Վանաձորի բնակչության թիվը չի կարող չնվազել, եթե քաղաքում գործարաններ չկան։ Մարզերում տնտեսությունն ակտիվացնելու ու բնակչության թիվն ավելացնելու միակ տարբերակը գործարաններ կառուցելն է»,–ասել է Նարեկ Կարապետյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր