211652_close_icon

Իրանի նախագահը մեկնել է Պակիստան

views-count655 դիտում article-date 16:55 02-08-2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2-օրյա այցով մեկնել է Պակիստան՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի պաշտոնական հրավերով։ 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Նախատեսվում է, որ այցի երկրորդ օրը Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։

Իսլամաբադում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի-Մոգադամը նշել է, որ այս այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր:

Նմանատիպ նյութեր