211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «ՄԱԶ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինի վարորդին շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8131 դիտում article-date 10:36 01-08-2025
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննես Վ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արարատ Ղ․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota Camry»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Սերգեյ Մուրադյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Կյուրեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Բեյբությանը և Արթուր Ղազարյանը։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր